Հեռ: (094) 44-61-00, (091) 43-30-12.




ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ)


ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ


ԹԵՐՄԻՆՆԵՐ


ԼԱԲՈՐԱԹՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ


ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ



ՀԱՍՑԵ

РУС


ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ




Ֆիզիոթերապիայի եւ վերականգնողական բաժանմունքը աշխատում է հիվանդանոցի բացման օրից եւ մասնակցում է մասնագիտացված բժշկական օգնության բոլոր փուլերին: Բաժանմունքը օգտագործում է ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ:Ընդունելությունն իրականացվում է որակյալ բժիշկների կողմից մեծ փորձով:



Բուժումը յուրահատուկ է իր բնագավառում, որտեղ արդյունավետ օգտագործվում են բժշկական վերականգնման եւ ֆիզիոթերապիայի ոլորտում վերջին արեւմտյան տեխնոլոգիաները:
Ֆիզիոթերապիայի եւ վերականգնման բաժնում կատարվում են վերականգնողական բուժում հետևյալ հիվանդությունների (NLS ДИАГНОСТИКА ИГЛОТЕРАПИЯ ЛЕЧЕНИЕ ПИЯВКАМИ) .



• Ռեւմատիկ հիվանդություններ, ներառյալ ռեւմատոիդային արթրիտ, psoriatic spondylitis, ankylosing spondylitis, osteoarthrosis, համակարգային scleroderma, ինչպես նաեւ տրավմատիկ եւ degenerative բնույթի մկանային-սիլիկատների համակարգի հիվանդություններ: Բուժում է միջողային օստեոխոնդրոզ: Սկոլիոզի բուժում:
• Ողնաշարի ճողվացքի ոչ վիրահատական բուժում:
• Ախտորոշիչ թերապիայի կաբինետ, ցավային սինդրոմների ոչ դեղորայքային բուժումը:
• Հետ վիրահատական բուժում:
• Երակների վարիկոզ լայնացման բուժում:
• Հետինսուլտյին վերականգնողական բուժում:
•Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ ա/ սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)՝ կայուն ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ բ/ հիպերտոնիկ հիվանդություն, I և II աստիճան գ/ ռևմատիկ և այլ պատճառներով առաջացած միոկարդիտ, սուր վիճակից 6-8 ամիս անց դ/ տարբեր պատճառներով առաջացած միոկարդիոդիստրոֆիա ե/ սիրտ-անոթային համակարգի նևրոզներ
•Աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ՝ ա/ ստամոքսի և աղիների քրոնիկական բորբոքային հիվանդություններ բ/ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր գ/ լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքային հիվանդություններ
•Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ՝ ա/ արտրիտներ, արտրոզներ, օստեոխոնդրոզ
•Նյութափոխանակության խանգարումներ՝ ա/ շաքարային դիաբետ՝ թեթև և միջին ծանրություն բ/ ճարպային փոխանակության խանգարում գ/ պոդագրա (միզաքարային հիվանդություն)
•Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
•Նևրոզներ, գերհոգնածություն
•Հակացուցված են `
•վերը թվարկված հիվանդությունները սրացման շրջանում
•Օնկո /Ուռուցքային / հիվանդությունները



Բուժական մեթոդներ:
ԷԼԵԿՏՐՈՖՈՐԵԶ



•Այս պրոցեդուրայի հիմքում ընկած է գալվանական` ցածր հաճախականության հաստատուն հոսանքը: Ապարատի երկու էլեկտրոդների միջև առաջացած էլեկտրական դաշտի շնորհիվ միջավայրի բջիջները լիցքավորվում են: Դրա հետևանքով լինում է բիո պոտենցիալների տարբերություն, այսինքն` ֆիզիկա-քիմիական տեղաշարժ, լավանում է լիմֆայի, արյան շրջանառությունը և օրգանների սեկրետոր ֆունկցիան: Լայնանում են նաև արյան մաշկային և խորանիստ անոթները: Էլեկտրոֆորեզի ժամանակ + և - էլեկտրոդների ծայրերին դրվում են տարբեր դեղորայքային լուծույթներ, որոնք կուտակվում են՝ մաշկի հաստության մեջ ստեղծելով դեպո: Այսպիսով, դեղորայքն աստիճանաբար ներծծվելով, ազդում է օրգանիզմի վրա:
•Ցուցումներ`
• Հիպերտրոնիկ հիվանդություն
• Ներալգիոներ (իշիազ, ռադիկուլիտ)
• Ներվային համակարգը հանգստացնելու ազդեցություն
• Բորբոքային ինֆիլտրատները ներծծող ազդեցություն
ԷԼԵԿՏՐԱՔՈՒՆ



•Կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդում է ցածր հաճախականության լարման /15 վ./ հոսանքով: Առաջացնում է անզգայացում, ցավային զգացողության իջեցում: Հոսանքը ազդում է գլխուղեղի վրա` քնի, անոթաշարժ, շնչառական, վեգետատիվ նյարդային համակարգի կենտրոնների վրա: Նկատվում է գլխուղեղի անոթների տոնուսի բարձրացում, արյան թթվածնային հագեցածության բարձրացում, արյունաստեղծման խթանում:
•Ցուցված է գլխացավերի, քնի խանգարման, նևրոզի, նոր սկսվող սկլերոզի, իշեմիկ հիվանդության ժամանակ:
•Հակացուցված է էպիլեպսիայի, թարախային վերքերի, աղիքի հիվանդությունների, արյունահոսությունների, միոկարդի, չարորակ ուռուցքների ժամանակ:Ցուցված է գլխացավերի, քնի խանգարման, նևրոզի, նոր սկսվող սկլերոզի, իշեմիկ հիվանդության ժամանակ:
ԱՄՊԼԻՊՈՒԼՍ (CMT)



•Սինուսոիդալ մոդուլային հոսանք: Սա էլեկտրաբուժման այնպիսի ձև է, որի ժամանակ փոփոխական հոսանքը մոդուլացվում է ցածր հաճախության սինուսոիդալ տատանումներով, որը ազդում է մարմնի այս կամ այն հատվածի վրա: CMT-ի ժամանակ համապատասխան օրգաններում և հյուսվածքներում կարգավորվում է արյան շրջանառությունը և վերականգնվում են օրգանի ախտահարված շեղումները: Պրոցեդուրան տրվում է 5 ռեժիմով: Որպես ցավ հանգստացնող կիրառվում են 3-րդ և 4-րդ ռեժիմները, իսկ 1-ին, 2-րդ և 5-րդ ռեժիմները տրվում են որպես ներվը խթանող:
•Ցուցված է`
• Բոլոր ցավային սինդրոմների ժամանակ` սալջարդ, միոզիտներ, հեմատոմաներ` փոքր չափի:
• Պերիֆերիկ ներվային սիստեմի բորբոքային պրոցեսների ժամանակ`նևրիտներ, նևրալգիաներ, պլեքսիտներ, ռեյնոյի հիվանդություն, մկանային էլեկտրոստիմուլյացիայի համար:
• Ռադիկուլիտի, օսթեոխոնդրոզի, իշիասի, արթրոզ-արթրիտների ժամանակ:
• Միոստիմուլյացիա
• Մկանների խթանում հոսանքի ցածր հաճախականությունով



ԳԵՐՁԱՅՆ
•Բուժումն իրականացվում է բարձր հաճախականության ձայնային տատանումների միջոցով: Սա նման է ալիքի, տարածվում է հյուսվածքներում 4-5 սմ խորությամբ: Գերձայնն ունի մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և ջերմային ազդեցություն, որից օրգանիզմում լինում է հյուսվածքների նյութափոխանակություն: Պրոցեդուրան տալիս են տարբեր հակաբորբոքային քսուքներով` ինդոմետացին, հիդրոկորտիզոն, լատիկորտ, կորտոն, դիկլոֆենակ, կարիպաին և այլն: Այստեղ ազդում են և՛ հակաբորբոքային քսուքը և՛ ձայնային ալիքները, որոնք նպաստում են ցավի մեղմացմանը, իջեցնում են այտոցները, լավացնում են արյան շրջանառությունը և թողնում հակաբորբոքային ազդեցություն: Գերձայնը դեղով տրվելիս կոչվում է ֆոնոֆորեզ: Ցուցումներ` • Արթրիտներ, պոլիարթրիտներ, արթրոզներ • Ողնաշարի օսթեոխոնդրոզ, ռադիկուլիտ • Տրավմաներ • Քրոնիկական գաստրիտներ, ստամոքս և 12մ. աղու խոցեր և մաշկային որոշ հիվանդություններ Հակացուցումներ` • ինֆարկտ, ստենոկարդիա, հիպերտոնիկ հիվանդություն, տրոմբոֆլեբիտ:
• ՀԱՐՎԱԾԱ-ԱԼԻՔԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ


Նորագույն մեթոդ ժամանակակից բժշկության մեջ:
• ԼԱԶԵՐԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ



ՄԱԳՆԻՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ (МП)
•Մագնիսական դաշտն ազդում է ներվային, սիրտ-անոթային, էնդոկրին համակարգերի, հենաշարժական ապարատի վրա: Մագնիսական դաշտը լինում է հաստատուն, իմպուլսային, բարձր կամ ցածր հաճախականության: Մագնիսական դաշտի ազդեցության ֆիզիկական էությունը կայանում է նրանում, որ մարդու օրգանիզմը, որպես հոսանքի հաղորդիչ, օգտագործվում է այնպես, որ հյուսվածքները ստանան լիցքավորված էլեմենտների հոսանք` որոշակի չափի: Վերջինից լավանում է հյուսվածքների նյութափոխանակությունը, սնուցումը և արյան շրջանառությունը:
•Ցուցումներ`
•Հոդերի և ողնաշարի հիվանդություններ` դեֆորմացված արթրոզներ, արթրիտներ, ողնաշարի օսթեոխոնդրոզ:
•Սիրտ-անոթային հիվանդություներ` հիպերտոնիա, վերջույթների անոթային հիվանդություններ (ստորին վերջույթների էնդարտերիտներ, անոթների աթերոսկլերոզ), վարիկոզներ:
•Շաքարային դիաբետ (անոթների ախտահարման ժամանակ):
•Նևրոլոգիական հիվանդություններ` պերիֆերիկ ներվային սիստեմի հիվանդություններ, ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, քրոնիկ իշեմիկ հիվանդություն:
•Հակացուցումներ՝
•հեմոռագիկ սինդրոմ, հղիություն, կոլլապս
ԳԵՐԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՍԱՆՔ` ԳԲՀ (УВЧ)
•ԳԲՀ-ն չմարող բնույթի փոփոխական հոսանք է, որի ազդեցությունը օրգանիզմի վրա կատարվում է էլեկտրական դաշտի օգնությամբ: Նույնիսկ ԳԲՀ հոսանքների ամենափոքր դոզան հյուսվածքներում առաջացնում է անոթների լայնացում, արյան շրջանառության արագացում, թողնում է ցավ հանգստացնող էֆեկտ: Հոսանքը արագացնում է պերիֆերիկ ներվում ռեգեներատիվ պրոցեսները, բորբոքային ինֆիլտրատների ներծծումը, ինչպես նաև իջեցնում է այտուցները:
•Ցուցումներ`
•Նևրալգիաներ, նևրիտներ, միալգիաներ
• Տարբեր բորբոքային պրոցեսներ` Ռեյնոյի հիվանդություն, տրոմբոֆլեբիտներ, հիպերտոնիկ հիվանդություն, սկզբնական շրջանի պնևմոնիա, բրոնխիտ, պլևրիտ, գաստրիտներ, ցիստիտներ, օսթեոխոնդրոզ, արթրիտներ, հետօպերացիոն վերքեր, տրոֆիկ խոցեր, թարախակալված վերքեր:
•Հակացուցումներ`
• հիպոտոնիա, աորտային անևրիզմա, թարախային սինոսոիդներ, հղիություն, կարդիոստիմուլյատորների առկայություն ազդեցության գոտում:
ԴԱՐՍՈՆՎԱԼԻԶԱՑԻԱ
•Այս դեպքում կիրառվում է բարձր հաճախականության և բարձր լարման փոփոխական հոսանք: Պրոցեդուրան կատարվում է ապակյա էլեկտրոդների օգնությամբ, որոնք լցված են նոսրացված օդով: Էլեկտրոդը մաշկին դիպչելուց առաջանում են կայծեր, որոնք խթանում են ներվային վերջույթները և ազդում են մազանոթների վրա: Հոսանքի ազդեցությունը բերում է բջիջների էլեկտրոնային և իոնային պոտենցիալների բևեռացման, լինում է քիմիական փոփոխություն հյուսվածքներում, որից իջնում է արյան ճնշումը, պակասում են գլխացավերը, գլխապտույտները: Թողնում է նաև հակասպազմատիկ ազդեցություն: Ցուցում`
•Անգիոսպազմներ
• Ռեյնոյի հիվանդություն
• Էնդարտերիտներ
• Կորոնար անոթների նեղացում
• Դիմային ներվի բորբոքում
• Հերպեսներ Անգիոսպազմներ
• Ռեյնոյի հիվանդություն
• Էնդարտերիտներ
• Կորոնար անոթների նեղացում
• Դիմային ներվի բորբոքում
• Հերպեսներ
• Ոչ վիրահատական լիպոսակցիա
• AWS MED SHOCK WAVE նորագույն սարգով:Արդյունք հենց 1-ին այցիծ:
ՏՈՒԲՈՒՍ-ԿՎԱՐՑ (УФО
•Ուլտրամանուշակագույն ճառագայթ է: Թողնում է հակավիրուսային, բակտերիոցիդ ազդեցություն քթի խոռոչի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքումները ներծծելու համար:
Կիրառվում է նաև օդը ախտահանելու համար:
Ուլտրամանուշակագույն ճառագայթ է: Թողնում է հակավիրուսային, բակտերիոցիդ ազդեցություն քթի խոռոչի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքումները ներծծելու համար: Կիրառվում է նաև օդը ախտահանելու համար:
Կվարցը ցուցված է վերին շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ, դրանք են վերին շնչառական ուղիների նախագրիպոզ վիճակ, քրոնիկ տոնգիլիտ, քրոնիկ ռինիտ:Կվարցը ցուցված է վերին շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ, դրանք են վերին շնչառական ուղիների նախագրիպոզ վիճակ, քրոնիկ տոնգիլիտ, քրոնիկ ռինիտ:
•Բուժական ֆիզկուլտուրա
Բուժական ֆիզկուլտուրայի հիմնական միջոցները ֆիզիկական վարժություններն են, որոնք զարգացնում են արագություն, մկանային ուժ, շարժումների համաձայնեցում, կոորդինացիա: Բուժական ֆիզկուլտուրան բուժման ֆունկցիոնալ մեթոդ է՝ հիմնված օրգանիզմի ֆունկցիոնալ հատկությունների վրա, որն իրականացվում է ֆիզիկական վարժությունների ազդեցության և ներգործության միջոցով:
Բուժական ֆիզկուլտուրան բնա-կենսաբանական մեթոդ է, ըստ որի յուրաքանչյուր օրգանի կենսաբանական գործունեության հիմքում ընկած է շարժումների ֆունկցիան: Բուժական ֆիզկուլտուրայի կաբինետը հագեցված է անհրաժեշտ սպորտային և ֆիզիկական սարքավորումներով:



• ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ



Ասեղնաբուժությունը` ջեն-ձյու թերապիան, բուժման դասական մեթոդ է: Այն առավել էֆեկտիվ է ֆունկցիոնալ շեղումների ժամանակ: Ջեն-ձյու նշանակում է ասեղ-այրում, այսինքն՝ ասեղով կամ ջերմացնելով ազդում ենք կենսաակտիվ կետերի վրա` կարգավորելով էներգետիկ բալանսը: Օրգանիզմում գոյություն ունի ինչպես արյան և ավշի շրջանառություն, այնպես էլ՝ էներգիայի, որը շրջանառվում է էներգետիկ կանալներով, մերիդիաներով, որոնք ունեն ներքին և արտաքին ուղի: Ներքին ուղին կապ է հաստատում օրգան-համակարգերի միջև, ներքին և արտաքին ուղիների միջև, որոնց վրա էլ գտնվում են կենսաակտիվ կետերը, որոնց միջոցով է կատարվում օրգանիզմի և շրջակա միջավայրի էներգետիկ փոխանակությունը: Երբ օրգանիզմի վրա կա էկզոգեն կամ էնդոգեն ներգործություն, որի հետևանքով կենսաակտիվ կետից լինում է էներգիայի մեծ արտահոսք կամ խցանում, առաջանում է համապատասխան օրգանի ֆունկցիայի շեղում, որը հետագայում բերում է օրգանի սոմատիկ փոփոխության: Ազդելով կենսաակտիվ կետերի վրա՝ կարգավորվում է էներգետիկ բալանսը:
Ասեղնաբուժությունը շատ արդյունավետ է բոլոր տեսակի նևրիտների, նևրոզների, գլխացավերի, անքնության, օրգան-համակարգերի ֆունկցիաների շեղումների և այլ դեպքերում:
Ասեղնաբուժությունը հակացուցված է արյան հիվանդությունների և հղիության, շտապ վիրահատական ցուցվածության ժամանակ:
•ՄԵՐՍՈՒՄ
Մերսումը բավականին հին ծագում ունեցող բուժական միջոց է: Կատարվում է մի խումբ մեխանիկական հնարքներով:
Բուժական մերսումը նշանակվում է բժշկի կողմից՝ ըստ կուրսի: Մերսման միջոցով լավանում է ավիշի և արյան շրջանառությունը, որի հետևանքով կարգավորվում է նյութափոխանակությունը: Բավականին լավ ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, որի հետևանքով կարգավորվում է քունը:



•ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԻԱ



Տզրուկաբուժությունը շատ արդյունավետ է սրտի իշեմիկ հիվանդության, երակների սուր և քրոնիկ տրոմբոֆլեբիտի, վարիկոզ լայնացման, աչքի հիվանդությունների, ադենոմիայի ժամանակ, մեղմացնում է լյարդի և սրտի ծանրաբեռնվածությունը, իջեցնում խոլեստերինի քանակն արյան մեջ, կարգավորում ճնշումը:
Մեր դեպքերում ոչ թե հիրուդոթերապիա է, այլ հիրուդոպունկտուրա, այսինքն՝ տզրուկը դնելով կենսաակտիվ կետի վրա, ստանում ենք 2 էֆեկտ՝ և՛ ներգործում ենք կետի վրա, և՛ կետի մեջ ներարկում տզրուկի արտազատուկը:
Տզրուկաբուժությունը հակացուցված է արյան հիվանդություների (անէմիա, հեմոֆիլիա), արտերիալ հիպոտենզիայի և հղիության ժամանակ:




Ողնաշարային սկավառակի ճողվացքի ոչ վիրահատական բուժում !Հեղինակային` 20 տարվա փորձ ունեցող մեթոդների համալիր կիրառումով:
Hosted by uCoz
Найти: на vegamed.narod.ru на Народ.Ру на Яндексе
ЗДОРОВЬЕ.RU Rambler's Top100 Рейтинг@Mail.ru Яндекс.Погода
©Все права защищены 2000-2024 ООО Медицинский центр "Анвердж еритасардутюн" (094) 44-61-00, (091) 43-30-12